Սփյուռքի օրակարգում է Արցախի հարցը և Հայաստանում տիրող իրավիճակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Օքսֆորդ համալսարանի դասախոս/ Լոննդոն/ Հրաչ Չիլինկիրյանը:
Նրա խոսքով` Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունները մեծ ազդեցություն ունեն Սփյուռքի վրա. «Գոյություն ունի հին ավանդական Սփյուռք և նոր ձևավորված Սփյուռք: Հայաստանից եկած հայերը իրենք իրենց սփյուռքահայ չեն համարում. ինքնահասկացողության հարց կա: Սփյուռքի մասին պետք է հասցեական խոսել»: