Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար. Մակրոն

Մայրցամաքում ապագա անվտանգության ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։ Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Իսկ վաղը կծագի նաև Բելառուսի հարցը։ Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, և մենք չենք կարող այդ տարածքի անվտանգության մասին մտածել սոսկ ՆԱՏՕ-ի պրիզմայով: Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, նկատի ունեմ երաշխիքներ այս բոլոր երկրների համար, հենց մեզ համար, բայց նաև Ռուսաստանի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հերթական անգամ անդրադարձել է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների շուրջ իր առաջարկների հասցեին արված քննադատությանը։ «Թող մարդիկ ինձ բացատրեն, թե ինչպես են ցանկանում գործել:

Ի վերջո, անհրաժեշտ կլինի բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, և թող բոլոր եվրոպացիներն ու արևմուտքցիները, որոնք ինձ բարոյականության դասեր են տալիս, բացատրեն, թե ում հետ են նստելու սեղանի շուրջ: Չեմ ցանկանում, որ ապագայում բանակցությունները վարեն միայն չինացիներն ու թուրքերը»,- ասել Է նա։ Այնուամենայնիվ, ձգտելով ցրել դաշնակիցների շրջանում իր հայտարարություններից առաջացած տարըմբռնումները, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, ամենից առաջ, հավատարիմ է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության և հաղթանակի» ռազմավարությանը, ինչը կամրագրվի հակամարտությունից հետո հաշտության համաձայնագրում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար երաշխիքներին, ապա դա, ըստ Մակրոնի, «առաջնահերթություն չէ»։

«Սա այն հարցերից է, որը կորոշվի վերջում: Այսօր առաջնահերթությունը Ուկրաինայի պաշտպանությունն է, ինչն Էլ մենք անում ենք առաջին իսկ օրվանից»,- հստակեցրել Է Ֆրանսիայի նախագահը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա, ըստ Մակրոնի, դա Ռուսաստանի կողմից կընկալվի որպես թշնամական ժեստ, ուստի ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց դաշինքի կազմ նրան ընդունելու, բայց Կիևի և Մոսկվայի համար անվտանգության որոշակի երաշխիքներով։

«Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի կողմից կընկալվի որպես առճակատման նման մի բան։ Անկախ այն բանից, թե Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին թե ոչ, և դա ամենահավանական սցենարը չէ, նրան հարկավոր է անվտանգության երաշխիքներ տրամադրել», – ասել է Մակրոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում