Երեք շաբաթվա ընթացքում ԱՌՖԻ-ում հաստատվել են ներդրումային մի քանի ընկերություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Ավոյանը:
Ավոյանի խոսքով` այնպիսի հնարավորություն են ստեղծել, որ ներդրողը հինգ րոպեի ընթացքում կարող է որոշում կայացնել. «Ռուսաստանաբնակ մի շարք ընկերություններ փորձում են իրենց բիզնես-փորձը կիրառել Հայաստանում: Ծխախոտի արտադրության ու խաղաղադրույքների ծառայությունից բացի` մնացած ոլորտները ներդրումների համար ազատ են»: