Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր են տարվա 10 լավագույն մարզիկները․ Ով տեղ չի գտել ցուցակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երեկ ամփոփեց 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Լավագույնների ընտրությունը կայացել է ԿԳՄՍ նախարարությունում հավատարմագրված 15 մարզական լրագրողների և ՀՀ 33 մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների/հավաքական թիմերի գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ: Եվ այսպես 2022 թվականի Հայաստանի լավագույն 10 մարզիկներն են՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Մալխաս Ամոյան Մալխաս, ըմբշամարտ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանը, ծանրամարտի աշխարհի առաջնություն բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, հրաձգության Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լիլիթ Մկրտչյանը, սպորտային մարմնամարզություն, աշխարհի առաջնության բրոզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը և սպորտային մարմնամարզություն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը։

Ամոփելով քվեարկության արդյունքները այն պետք է գնահատել օբյետկիվ։ Ավելի ստույգ, բոլոր մարզիկները գրանցած արդյունքներով արժանի էին լինելու 10 լավագույն մարզիկների շարքում։ Ուրախալի է, որ տասնյակում ունենք հրաձգության Եվրոպայի չեմպիոն, մարմնամարզության աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների։ Այս մարզաձևերում լուրջ հաջողություններ ունենալը խոսում է այն մասին, որ մեր երկրում սպորտը իսկապես սկսել է զարգանալ։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով. «Մարզիկների միջազգային մրցաշարերի մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է. կա մեդալ՝ կա արդյունք: Հայաստանն այս տարի ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին»:

Կարեն Գիլոյանը նշել է՝ այս տարի շինարարական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են. «Մեծ ցանկություն կար այս տարի շահագործման հանձնել Արտաշատի աթլետիկայի մարզադաշտը, բայց թերություններ եղան, ու միջազգային ներկայացուցիչները չընդունեցին: Կառուցապատողները խոստացել են, որ մինչև ապրիլ մարզադաշտը պատրաստ կլինի: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար: Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին»: Ինչև դրական նոտայի ֆոնին այնուամենայնիվ ցանկանում ենք անդրադառնալ ևս մեկ կարևոր հաջողության, որի մասնակիցներից ոչ ոք տեղ չի գտել 10 լավագույնների ցուցակում։ Խոսքը շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի մասին է, որը այս տարվա օգոստոսին համաշխարհային օլինպիադայում արծաթե մեդալ նվաճեց։

Մեր հավաքականի առաջատար Գարբիել Սարգսյանը, որը 2022 թվականին դարձել էր նաև Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն կարծում ենք արժանի էր տեղ ունենալու 10 լավագույն մարզիկների շարքում։ Ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, և օգտվելով առիթից շնորհավորում ենք անցնող տարում մեր երկրի պատիվը բարձր պահած բոլոր մարզիկներին, գալիք տարում ցանկանալով նորանոր նվաճումներ։ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքներով լավագույն տասնյակում ընդգրկված յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում