Մեծահարուստ կանայք Աֆղանստանում գաղտնի ֆիտնես-ակումբներ են բացում ծանոթների համար՝ հակառակ երկրում իշխանության եկած Թալիբան արմատական շարժման սահմանած արգելքներին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել Է Reuters գործակալությունը։
Կանանց համար նախատեսված մարզադահլիճները, որպես կանոն, կազմակերպվում են Քաբուլի և մի քանի այլ խոշոր քաղաքների մասնավոր տների նկուղներում:
Դրանք ցուցանակներ չունեն, այնտեղ հաճախում են միայն ծանոթները և միայն ետնամուտքով, պատուհանները ամուր վարագուրված են, երաժշտություն չկա։ Դրանք ղեկավարում են կանայք, որոնցից շատերը թալիբների իշխանության գալուց հետո զրկվել են լավ վարձատրվող աշխատանքից։