Դեկտեմբերի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Սուրենավան գյուղից դեպի Արարատ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ, բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորներն «Արարատ» ԲԿ տեղափոխվելիս են եղել, երբ նրանցից մեկը, գիտակցության չգալով՝ մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել է «Արարատ» ԲԿ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կամազին։