Friday, 09 06 2023
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». ՌԴ ԱԳ փոխնախարար
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան
Այո՛, Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ՝ լեղին. Ալեն Սիմոնյան
Թուրքիայի ԱԽ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին
Ուղիղ․ Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի գործով դատական նիստը
Միջազգային գործընկերների ճնշումները կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
Արագածավանի դեպքով մեղադրվող անձը արգելանքից ազատ է արձակվել. ՔԿ
Հետաձգված Վաշինգտոն և ծրագրված Փաշինյան-Պուտին
Քննարկվել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման հայեցակարգի առաջին տարբերակը

Դեկտեմբերի 22-ին ձմեռային արևադարձի օրն է

Դեկտեմբերի 22-ին (ժամը 1։08) ձմեռային արևադարձի օրն է։Այս օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը, իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր: Երկրի հասարակածի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23,5° է: Աս մասին հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից:

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել) և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում