
Գերմանիան 2023 թվականին կհրաժարվի ռուսական նավթի գնումից, այժմ հնարավոր մատակարարումների շուրջ երկրի կառավարությունը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ պարբերականի՝ այդ մասին հայտնի է դարձել «ԿազմունայԳազ»-ի ղեկավար Մագզում Միրզագալիևի և Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության խորհրդարանական պետքարտուղար Միխայել Կելների բանակցություններից հետո։
Նշվում է, որ Ղազախստանը պատրաստվում է Գերմանիային նավթ մատակարարել «Դրուժբա» նավթամուղով։