ԱՄՆ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը Լաչինի շուրջ ՄԱԿ ԱԽ մակարդակով քննարկումը դրական է համարում, սակայն ըստ մեր բանախոսի` ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչի ելույթը տարօրինակ ձևակերպումներ էր պարունակում. «Հայկական կողմը թերևս շատ անելիք ունի: Լաչինի հարցի արծարծումը Հայաստանին հեշտ իրավիճակի մեջ չի դրել»:
Խարազյանը ունի ներքին վախ, որ հայկական կողմը խնդիրը ՄԱԿ բերելու գայթակղիչ հեռանկարով տարվելով` սկսի խրախուսել ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ խորհրդակցությունների ռեժիմը: