
Անհրաժեշտ է ՌԴ զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի, որոնցից 695 հազարը կլինի պայմանագրային զինծառայող, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ամփոփիչ նիստում։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
«Ռուսաստանի Դաշնության ռազմական անվտանգության ապահովման խնդիրների լուծումը երաշխավորելու համար անհրաժեշտ է զինված ուժերի թվաքանակը հասցնել 1,5 միլիոն զինծառայողի, այդ թվում՝ պայմանագրային զինծառայողներինը՝ մինչև 695 հազարի»,- ասել է նախարարը։