
2023 թվականին ռուսական զորքերի խմբավորումները և խաղաղապահները կշարունակեն իրականացնել իրենց խնդիրները Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ։
«2023 թվականի առաջնահերթ խնդիրներն են՝ շարունակել ռազմական հատուկ գործողությունը, մինչև խնդիրների լիարժեք կատարումը, ռուսական զորքերի խմբավորումների և ուժերի հետ ապահովել Լեռնային Ղարաբաղում և Սիրիայում խաղաղության և կայունության պահպանումը», – ասել է Շոյգուն։