Այսօր ամբողջ լրահոսը պետք է լցված լիներ Արցախում շրջափակման հետևանքով մահացածի նկարով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը:
Բժիշկը կարծում է, որ ակցիաները ոչ թե պետք են, այլ խիստ անհրաժեշտ են. «Այսօր չկա Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որին կհավատան: Ոնց կարելի է հավատալ մի իշխանության, որի ներկայացուցիչը ոչ թե արցախցի երեխաների նկարներ է դնում, այլ փիսիկի հետ նկար: Մարդիկ այսօր ապատիայի մեջ են, մարդկանց պետք է արթնացնել: Եթե ուզում ենք երկիրը պահենք, պետք է արթնանանք: Այսօր պետության մասին գոյություն ունեցող ուժերից ոչ ոք չի մտածում, պետք է մտածի հասարակությունը»: