Saturday, 10 06 2023
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
15:30
Եղանակը աշխարհում – Հունիս 11, 2023
15:15
Իրանում հեղեղումների հետևանքով մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ 59-ը

ԱՀԿ-ում հայտարարել են աշխարհում հակաբիոտիկների դեֆիցիտի մասին

Վարակիչ հիվանդությունների թվի աճի պատճառով աշխարհում դիտվում է հակաբիոտիկների, մասնավորապես՝ պենիցիլինի և ամոքսիցիլինի դեֆիցիտ։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) դեղամիջոցների մատակարարման և հասանելիության խմբի ղեկավար Լիզա Հեդմանը հայտնել է, որ 35 երկրների 80%-ը, որոնց վերաբերյալ տվյալներ է հավաքում ԱՀԿ-ն, պենիցիլինի շարքի հակաբիոտիկների խիստ պակաս ունի: Հաղորդվում է, որ «Ա» խմբի ստրեպտոկոկով վարակման դեպքերի աճով պայմանավորված՝ նշված շարքի հակաբիոտիկների պակաս է առաջացել, և Մեծ Բրիտանիան անցյալ շաբաթվանից բժիշկներին թույլ է տվել նշանակել այլընտրանքային հակաբիոտիկներ։

Ամոքսիցիլինի պակաս է դիտվում ԱՄՆ-ում և Կանադայում, իսկ ԵՄ 27 անդամ պետություններից 25-ը հայտարարել են որոշակի հակաբիոտիկների դեֆիցիտի մասին: Ըստ Հեդմանի՝ աղքատ կամ փոքր երկրներում ստեղծված իրադրության մասին տվյալներն այդքան էլ շատ չեն, բայց այս պետությունները կարող են ավելի շատ տուժած լինել, հատկապես, եթե նրանց արժույթն արժեզրկվել է, և նրանք ստիպված են դեղամիջոցներ գնել բաց շուկայից:

Առողջապահության բնագավառի փորձագետները նշում են, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ հակաբիոտիկների պահանջարկի նվազումը, ինչպես նաև մատակարարումների շղթայի վրա լուրջ ծանրաբեռնվածությունը դեղարտադրողներին ստիպել են կրճատել արտադրության ծավալները:

Սակայն քանի որ շատ երկրներ երկու տարվա ընթացքում առաջին անգամ են ձմեռն անցկացնում առանց սահմանափակումների, մատակարարումների հետ կապված դժվարությունները և նորմատիվային պահանջները դեղագործական ընկերություններին թույլ չեն տալիս մեծացնել արտադրության ծավալները: Դեֆիցիտ առաջացել է նաև այն պատճառով, որ երկրները չէին սպասում, որ սուր շնչառական հիվանդություններն այդքան ծանր հարված կհասցնեն մարդկանց, որոնք արդեն հանել են պաշտպանիչ դիմակները։

Հեդմանը նաև հավելել է, որ շատերը ԱՀԿ-ին չեն զեկուցում դեֆիցիտի մասին քանի որ մտավախություն ունեն, որ դա կարող է դեղերի գնի բարձրացման հանգեցնել։ Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի առանձին դեղագործներ հայտնում են նաև սովորական ցավազրկող այնպիսի դեղամիջոցների դեֆիցիտի մասին, ինչպիսին պարացետամոլն է. սա պայմանավորված է նրանով, որ դրանց պահանջարկն աճել է գրիպով, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսով և կորոնավիրուսով հիվանդացությունների ձմեռային ալիքի պատճառով։

Հրատարակությունը նշում է, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ համատարած էր տարբեր դեղամիջոցների դեֆիցիտը, որը պայմանավորված էր մատակարարումների շղթայի խաթարմամբ։ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավելի են խաթարել հակաբիոտիկների բաղադրիչների մատակարարումները, իսկ էներգակիրների գների աճն իր հերթին հանգեցնում է հակաբիոտիկներ արտադրող ընկերությունների շահույթի նվազման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում