Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում

Կովկասի «եռաչափ» ինքնիշխանության հեռանկարը համաշխարհային պատերազմի քաոսում

Հայաստանն աշխուժորեն քննարկում է ՄԱԿ ԱԽ նախօրեի նիստը և դրա հնարավոր ազդեցությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վրա: Սրան զուգահեռ, թերևս շատ կարևոր է արձանագրել այն, որ ներկայիս համաշխարհային պատերազմի ռեժիմում, որքան էլ այդ պատերազմը հիբրիդային է, թերևս մոլորություն կլինի մտածել որևէ շատ, թե քիչ հաստատուն ու երկարաժամկետ կայունացնող իրողության մասին և հետևաբար, հայկական քաղաքական մտքի գերխնդիրներից մեկն է ընթացիկ խնդիրների լուծումների շուրջ բարդ աշխատանքին զուգահեռ, աշխատել նաև հնարավոր այն սխեմաների և գաղափարների ուղղությամբ, որոնք կպարունակեն առավել երկարաժամկետ կայունության և անվտանգության հեռանկարներ:

Այդ իմաստով, որքան էլ հնչի տարօրինակ, հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի աշխատանքը կովկասյան «եռաչափ» հարթության վրա, փորձելով գտնել ընդհանուր եզրեր երեք երկրների միջև և դրա հիմքով նաև ձգտել ղարաբաղյան խնդրում ընդհանուր մոտեցումների ձևավորմամբ կայունության միջավայրի միտված լուծումների կամ մեխանիզմների: Սա անշուշտ թվում է գրեթե անհավանական, հաշվի առնելով երկրների ներկայիս դիրքորոշումներն ու հայ-ադրբեջանական հակամարտության հանգամանքը, հաշվի առնելով Ադրբեջանի բացահայտ ագրեսիվությունը:

Միևնույն ժամանակ, թերևս թյուրընկալում է մտածել, թե ներկայումս ավելի շատ շոշափվող և դիտարկվող տարբերակները առավել իրատեսական են այն պայմաններում, որում այսօր միջազգային քաղաքականությունն է՝ համաշխարհային հիբրիդային պատերազմ: Ավելին, այդ պատերազմի հանգամանքը կարող է «օգնել» կովկասյան «եռաչափության» տիրույթում ընդհանուր եզրերն ընդգծելուն, քանի որ անկանխատեսելիությունը մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ մեծ հաշվով բոլոր երեք երկրների համար, նվազագույնը՝ այդ երկրներում կառավարող համակարգերի, ինչպիսին էլ լինեն դրանք:

Այլ կերպ ասած, ընդհանուր եզրերը կան, և հարցը ավելի շուտ ոչ այնքան դրանք գտնելը, որքան դրանց շուրջ խոսակցության մեխանիզմ գտնելն ու աշխատեցնելն է, հաշվի առնելով իհարկե նաև այն հանգամանքը, որ խոշոր դերակատարները այդուհանդերձ ձգտելու են խանգարել դրան, եթե այն միտված է լինելու կովկասյան ինքնիշխանության համակարգի ձևավորման: Բոլորն իհարկե ձգտում են Կովկասը դիտել սեփական ազդեցության գոտում, այլ ոչ իբրև ինքնիշխան «եռաչափ» սուբյեկտայնությամբ ռեգիոն, որը կարող է հանկարծ խնդիրներ դնել, այլ ոչ զբաղվել միայն իր առաջ դրվող խնդիրների լուծումներ փնտրելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում