Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել փաստահավաք առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում՝ գնահատելու տեղի մարդասիրական իրավիճակը, ապահովել ՄԱԿ-ի գործակալությունների համար անխոչընդոտ հասանելիությունը մարդասիրական նպատակներով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանի հետ:
Աղաբեկյանը կարծում է, որ կոչերի մակարդակով Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի բացի, ավելի կոշտ ու հստակ քայլեր են պետք: