Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մի քանի լրատվամիջոցների հետ կարճ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Դեսպանը նշեց, որ Իրանը կարևորում է հումանիտար հարցերի լուծումը։ Ըստ դեսպանի՝ բոլոր հարցերի դեպքում լավագույն տարբերակը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է։
Աբբաս Բադախշան Զոհուրին նաև անդրադարձավ մամուլում հայտնված այն տեղեկություններին, թե Իրանը փակել է Նախիջևան-Բաքու ճանապարհը և նշեց, որ այդ մասին հստակ տեղեկություններ չկան, երբ հստակություն լինի՝ իրենք կհրապարակեն։
Մանրամասները՝ տեսանյութում