Անգամ մարդասիրական թեմաներով Ադրբեջանի քաղհասարակությունը պատրաստ չէ գործելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանի քաղհասարակությանը հնչեցված է քաղաքական պատվեր, Բաքվի կողմից հանդես եկող գործակալները խաթարում են կարևոր գործընթացներ: Հակոբյանը կարծում է, որ մենք ժամանակին չենք կարողացել մեր պատմությունը հասցնել միջազգային կառույցներին, հպարտ լռության մեջ ենք եղել. «Մեր ջանքերը միջազգային հանրության մոտ ավելացրել ենք պատերազմից հետո: Միջազգային հանրության արձագանքը գնալով ավելի կոշտ ու հասցեական է դարձել:Սա հնարավորություն է, բոլոր խողովակներով պետք է բարձրաձայնել ու հասնել Ադրբեջանից Արցախի անկախության միջազգային ճանաչման: Միջանցքը վաղ թե ուշ բացվելու է, բայց սադրանքները կրկնվելու են. պետք է պատրաստ սցենարներ ունենանք»: