Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ի շարունակություն նախորդ գրառմանս կուզենայի ընդգծել նաև ներքոնշյալը՝
երեկ տեղի ունեցած ՄԱԿ ԱԽ նիստը որպես փաստ արդեն իսկ պետք է դիտարվի որպես հայկական դիվանագիտության + արտաքին քաղաքականության զարթոնք:
Մեր պետականության ներքին և արտաքին թշնամիները մեզ միշտ ներշնչել են, որ մենք ոչինչ ենք՝ կոտրելու համար մեր պայքարելու ու զարգանալու մոտիվացիան:
Արդյունքում, տարիներ շարունակ մենք ինքներս մեզ զրկել ենք հայկական պետական և ազգային շահի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություններից:
Այսօրվա երկարատև (long term) հաջողության արմատները պետք է գցվեին տարիներ առաջ: Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ արհավիրքներից հնարավոր կլիներ խուսափել, և ինչպիսի աշխատող անվտանգային համակարգեր հնարավոր կլիներ ձևավորել՝ ապահովելու համար Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու բարեկեցությունը:
Վաղվա երկարատև հաջողության արմատները գցվում են այսօր: Հետևաբար, այսօր, որևէ ձեռք բերում չպետք է դիտարկվի որպես արդյունք, այլ պետք է դիտարկվի որպես երկարատև ներդրում՝ ռազմավարական նպատակի իրագործման ճանապարհին: