Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է դիվերսիայի համար մինչև ցմահ ազատազրկմամբ պատժելու մասին օրինագիծը։ Օրինագիծը քննարկման է դրվել և ընդունվել ՌԴ Պետդումայի լիագումար նիստում։
«Օրինագծի ընդունումը սկզբունքորեն կարևոր քայլ է, որն անհրաժեշտ է մեր երկրի պաշտպանության համար։ Սա Պետդումայի բոլոր խմբակցությունների ընդհանուր կարծիքն է», – հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։