Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Գործատուները կստանան աջակցություն գործազուրկ անձանց և նպաստառուներին աշխատանքի ընդունելու պարագայում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է մեջ է դրել մի նախագիծ, որով նախատեսվում է աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն պետության կողմից սահմանված թիրախային խմբերի ներկայացուցիչներին։ Պետությունը նախատեսում է մի կողմից նպաստել թիրախային խմբերի աշխատանքի տեղավորմանը, նրանց զբաղվածության խնդրի լուծմանը, մյուս կողմից այդ հարցում չի պատրաստվում մենակ թողնել գործատուներին։ Փոխարենը տալիս է աջակցության հնարավորություն, որ, թիրախային խմբերին աշխատանքի ընդունելիս գործատուների բեռը թեթև լինի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, մանրամասնելով նախագծի դրույթները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար սահմանված են չափորոշիչներ ինչպես գործատուների, այնպես էլ գործազուրկների համար։

«Ծրագրից կարող են օգտվել այն գործատուները, որոնք պետական կառավարման համակարգում ներգրավված չեն։ Դրանից բացի, գործատուն պետք է վերջին 3 ամիսներին ունեցած լինի 10 և ավելի աշխատող, ինչպես նաև մեկ-երկու տարվա գործունեություն ծավալած լինի։ Գործատուն, մեր նշած թիրախային խմբերին աշխատանքի ընդունելու պարագայում, կստանա աջակցություն եկամտային հարկի վերադարձի տեսքով»,-ասաց Ժորա Սարգսյանը։

Որո՞նք են թիրախային խմբերը։ Առաջին խմբի մեջ ընդգրկվում են հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ ունեցող 18-63 տարեկան անձինք։ Նրանց աշխատանքի ընդունելու պարագայում նախատեսվում է գործատուին աջակցել եկամտահարկի մինչև 90 տոկոսի չափով։ Նշված չափով հարկերի վերադարձը կլինի եռամսյակը մեկ։ Աջակցությունը կտրամադրվի մեկ տարի։

Մյուս թիրախային խումբը 18-29 տարեկան երիտասարդներն են։ Նրանց աշխատանքի ընդունելու պարագայում նախատեսվում է վերադարձ եկամտահարկի 50 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի քան 100 հազար դրամը։ Աջակցությունը ցուցաբերվում է 3 ամիս։ Եթե շահառուն նպաստառու ընտանիքի անդամ է, ապա ևս 3 ամիս է ավելանում։

Հաջորդ թիրախային խումբը 35-45 տարեկան անձինք են։ Ժորա Սարգսյանը նշեց, որ սա այն թիրախային խումբն է, որն առավել շատ է նախարարությունում հաշվառված որպես գործազուրկ և աշխատանքի տեղավորման հարցում իրենց ևս աջակցելու անհրաժեշտություն կա։ Այս դեպքում գործատուին ցուցաբերվում է աջակցություն եկամտահարակի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 100 հազար դրամ։ Աջակցության ժամկետը 6 ամիս է։

Վերջին թիրախային խումբը 46-63 տարեկաններն են։ Ժորա Սարգսյանը նկատեց, որ այս խումբը բավական խնդիրներ ու դժվարություններ է ունենում աշխատանքի տեղավորման հարցում։ Այստեղ հարկերից վերադարձը նախատեսված է 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 100 հազար դրամը։ Աջակցության ժամկետը 9 ամիս է, այն կավելացվի ևս 3 ամսով, եթե շահառուն նպաստառու ընտանիքից է։

«Կարծում եմ, որ այս ծրագրով կհաջողի ինչ-որ չափով թեթևացնել այն գործատուների հոգսերը, որոնք աշխատանքի կընդունեն մեր կողմից նշված թիրախային խմբի ներկայացուցիչներին։ Նրանք այդ ծախսերը կկարողանան ուղղել, օրինակ, նոր աշխատատեղերի բացմանը, նոր աշխատողներ ներգրավելուն և այլն»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

Առաջարկվող ծրագրով նախատեսված է, որ թիրախային խմբերը գործազուրկի կարգավիճակով առնվազն երեք ամիս նախարարությունում հաշվառված պետք է լինեն, վեջին վեց ամիսների ընթացքում հարաբերությունների մեջ եղած չլինեն այն գործատուի հետ, որին պետությունը նախատեսում է աջակցել ծրագրի շրջանակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում