Thursday, 25 04 2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը

Ճանապարհով անցնելու իրավունքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված կարևորագույն սկզբունքներից է. ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչ

Բրազիլիան մտահոգված է Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության սահմանափակման հանգամանքով։ Ճանապարհով անցնելու իրավունքը կարևորագույն սկզբունքներից է, որն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

«Ցանկացած խոչընդոտում, անկախ պատրվակից, վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների բարօրությունը և սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման գործընթացի համար։ Այս հակամարտությունն արդեն հազարավոր մարդկային կյանքեր է խլել։ Դժբախտաբար, վերջին մի քանի օրերի լարվածությունը կա, բայց բարեբախտաբար, այն չի հանգեցրել բռնի գործողությունների։ Մենք կողմերին կոչ ենք անում, որպեսզի կոշտ հռետորաբանությունը չմեկնաբանվի որպես մարտական գործողությունները վերսկսելու նշան», – ասել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։

Դիվանագետը կարևոր է համարել հաղորդակցության ուղիները բաց պահելը և վստահության ամրապնդման միջոցառումներ որդեգրելը, որպեսզի օբյեկտիվորեն պարզաբանվեն փաստերը, և գտնվեն պրագմատիկ լուծումներ։

«Մենք ի գիտություն ենք ընդունում ՌԴ միջնորդական ջանքերը, որոնք նպաստել են, որ վերականգնվի շրջանի գազամատակարարումը ։ Մենք կոչ ենք անում մյուս անդամներին հավասարապես կառուցողական վարքագիծ ցուցաբերել, որպեսզի ճգնաժամի սրացումը կանխարգելվի, և հնարավոր լինի խուսափել մարդասիրական իրավիճակի վատթարացման վտանգներից», – ասել է Բրազիլիայի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նախնական ճանապարհային քարտեզ կա խաղաղության կառուցման համար։

«Շատ կարևոր է, որպեսզի կողմերը ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են այդ համաձայնագրի դրույթների խախտում առաջացնել, որպեսզի ապահովվեն պատշաճ պայմաններ, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի բարեհաջող իրականացնել սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողովի աշխատանքը», – եզրափակել է ՄԱԿ-ում Բրազիլիայի ներկայացուցիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում