
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 22-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ՝ մառախուղ:
Մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգոնություն։