
Ռուսաստանի Դաշնության Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ՌԴ տարածքային ամբողջականությունը վիճարկող քարտեզներ կամ պատկերներ տարածելու համար տուգանքներ սահմանելու կամ մինչև 15 օր ժամկետով կալանքի մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Մինչև մեկ միլիոն ռուսական ռուբլի տուգանք կարող է սահմանվել:
Փոփոխություններն արվում են «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին» դաշնային օրենքի 1-ին հոդվածում։
Եթե օրինագիծն ընդունվի, քարտեզագրական և այլ փաստաթղթերն ու պատկերները, որոնք վիճարկում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը, նույնպես կդասակարգվեն որպես ծայրահեղական նյութեր։