
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ա. Կ.-ն իր վարած «Տոյոտա լենդ կրայզեր» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն ժամանած «Եղեգնաձոր» ԲԿ-ի բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Վերջինիս դեմքը վրաերթի հետևանքով դարձել է անճանաչելի։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։