Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Հայաստանի արտաքին հետախուզության անկյունաքարը

Հայաստանի խորհրդարանում քննարկվում է արտաքին հետախուզության ստեղծման օրենսդրական նախաձեռնությունը: Ասել, որ Հայաստանը նախաձեռնել է կարեւորագույն կառույցի հիմնում, նշանակում է չասել ոչինչ: Միեւնույն ժամանակ ասել, թե սկսում ենք արտաքին հետախուզական ծառայության ստեղծում, ամենեւին չի նշանակում, թե վաղը կամ մի քանի տարի անց մենք իրապես կունենանք կենսունակ այդպիսի ծառայություն:

Ֆորմալ, այսպես ասած անվանական առումով կունենանք, հենց վաղն էլ, եւ գուցե տարիներ անց նույնիսկ տարատեսակ ճառեր հնչեն այդ ծառայության կայացածության եւ այլնի մասին, սակայն, այդօրինակ կարեւորության կառույցի արդյունավետության եւ իրապես կայացածության համար պահանջվելու է քիչ խոսք, գրեթե զրոյական պաթոս, եւ գիտակցում՝ որ մենք ձեռնամուխ ենք լինում ահռելի բարդության աշխատանքի, որի հաջողությունը թերեւս ավելի շատ պայմանավորված է լինելու լռության, քան խոսքի որակով:

Խոշոր հաշվով, արտաքին հետախուզական ծառայության կենսունակությունը թերեւս ուղիղ համեմատական է որեւէ տնտեսության կենսունակության:

Արտաքին հետախուզական ծառայության կայացածությունն ու ինքնիշխան կարողությունը ուղիղ համեմատական է լինելու Հայաստանի տնտեսության կայացածության, ինստիտուցիոնալ, կառուցվածքային ամրությանն ու ինքնիշխանությանը, կամ տնտեսության պարագայում՝ ինքնաբավությանն ու դիվերսիֆիկացվածությանը: Արտաքին հետախուզությունը մի երեւույթ է, որը շատ է հիշեցնելու այսբերգը, որի անտեսանելի, ջրի տակ եղած մասն է բուն մարմինը, իսկ ջրից դուրս՝ ընդամենը մի փոքր մասը: Իսկ այդ «ջրի տակ» եղած ահռելի մասը պահանջելու է փող, շատ փող: Այդ ֆինանսական հոսքերն ու ներարկումները պետք է ձեւավորեն Հայաստանի արտաքին հետախուզության գործակալական ցանցերը, սխեմաները, կապերը, հաղորդուղիները, ապահովեն դրանց գաղտնիությունը, աշխատանքի ծածուկությունը:

Ինչ խոսք, հետագայում արդեն, երբ կձեւավորվի աշխատանքային կայուն մեխանիզմ, այդ մեխանիզմը հետախուզական իր կենսունակությունը կծառայեցնի բնականաբար նաեւ Հայաստանի տնտեսությանը, տնտեսության էլ ավելի ամրացմանը, այդպիսով ձեւավորելով փոխսնուցման մեխանիզմ: Բայց, այդ «բալանսին» հասնելու համար հարկ է լինելու տնտեսական շոշափելի հիմք ապահովել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության կայացման համար: Իհարկե, միայն տնտեսությունը բոլորովին բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: Եթե ձեւակերպենք համառոտ, ապա ահռելի նշանակության մյուս հանգամանքը մասնագիտական բազայի հարցն է, մասնագիտական դպրոցի, ավանդույթների խնդիրը, միաժամանակ նաեւ գործակցությունն արտաքին օժանդակության ուղղությամբ, որը մի կողմից անշրջանցելի է լինելու քաղաքական իրողությունների բերումով, մյուս կողմից նաեւ ունի իր պահանջվածությունը՝ փորձի փոխանակման տրամաբանության շրջանակում:

Այստեղ իհարկե Հայաստանի կարողությունից է կախված տարբերակել «ցորենը որոմից» եւ մի կողմից արտաքին արդյունավետ գործակցությամբ լրացնել մասնագիտական օժանդակության անհրաժեշտությունը, մյուս կողմից անել այնպես, որ դա չբերի անշրջելի կախվածությունների: Սա լինելու է բավականին բարդ խնդիր, որը լուծելու համար էլ, սակայն, կարեւոր նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսական կարողունակությունն ու արտաքին հետախուզական ծառայության տնտեսական հիմքի ամրությունը: Այդպիսով, Հայաստանի նախաձեռնությունը էլ ավելի է բարձրացնում տնտեսական ռազմավարական քաղաքականության հրամայականը, այն փաստացի դնելով նոր հարթության վրա, պահանջելով դրան բնորոշ քաղաքականություն եւ լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում