
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն շաբաթ-կիրակի օրերին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ մասնակցել է Green Green-ի էկոակտիվիստների՝ ընթացիկ սեզոնի ավարտական հանդիպմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
«Ընդհանուր առմամբ, մաքրման աշխատանքներին մասնակցել է մոտ 1500 մարդ։ Տարվա ընթացքում հավաքվել է 43 տոննա աղբ, հավաքված աղբից 14 տոննան ուղարկվել է վերամշակման։ Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց երկիրը դարձնել ավելի մաքուր և ավելի լավը, կարող եք բաժանորդագրվել կազմակերպության տելեգրամյան ալիքին և մասնակցել հաջորդ միջոցառմանը»,-գրել է նա: