Թուրքիայի պաշտպանական-արդյունաբերական համալիրը արտահանման նոր ռեկորդներ է սահմանել՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և զինամթերքի մատակարարման ավելացման հաշվին։
Վերջին տվյալներով՝ Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալն ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում աճել է 35,7 տոկոսով՝ մինչև 3 մլրդ 770,4 մլն դոլար: 2021 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 2 միլիարդ 778,3 միլիոն դոլար։