Լոս Անջելեսում երդվյալ ատենակալների դատարանը աշխարհահռչակ պրոդյուսեր Հարվի Վայնշտայնին մեղավոր է ճանաչել բռնաբարության ևս մեկ դրվագում։
Այս մասին հայտնում է «AP» լրատվական գործակալությունը։
Երդվյալ ատենակալները Վայնշտայնին մեղավոր են ճանաչել բռնաբարության, օրալ սեքսի հարկադրանքի և սեռական ոտնձգությունների դրվագի մեջ: Բոլոր երեք մեղադրանքները վերաբերում էին մի կնոջ, որի անունը չի նշվում։