
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը երեքշաբթի օրը Հորդանանում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ավագ բանակցող և փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին և Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան: Հանդիպման թեման միջուկային գործարքն է։