Friday, 29 03 2024
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»

Ներքաղաքական փոխհրաձգության շրջանակում Երևանի թափանցիկ ակնարկը Մոսկվայի հասցեին

«Կոչ կանեի, որ ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատի, որ ՌԴ-ն կատարի իր պարտավորությունները և ապահովի Լաչինի միջանցքում անվտանգ երթևեկությունը», խորհրդարանում պատասխանելով Հայաստան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հարցերին, ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշել է, որ ըստ նոյեմբերի 9-ի համաձայնագրի, ՌԴ-ն է Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորը: Փաստացի, Հայաստանի ԱԽ քարտուղարը բավականին թափանցիկ ակնարկում է, որ Լաչինի միջանցքի ճանապարհի հարցում ՌԴ-ն չի կատարում իր պարտավորությունը, իսկ Հայաստանի իշխանության ջանքն էլ բավարար չէ այդ խնդրի լուծման համար:

Ստացվում է, որ Հայաստանի ԱԽ քարտուղարն ակնարկում է, թե Մոսկվան ամեն ինչ չէ, որ անում է միջանցքը բացելու և անվտանգություն երաշխավորելու համար: Մի կողմ թողնենք ընդդիմության հանգամանքը: Ռուսաստանի հանդեպ Հայաստան դաշինքի վերաբերմունքը և դիրքավորումը հայտնի է բավականաչափ: Այստեղ առավել էական է հասկանալ, թե արդյո՞ք պաշտոնական Երևանն իրապես համարում է, որ Ռուսաստանը կարող է անել ավելին, բայց՝ չի անում: Իհարկե այն, որ Ռուսաստանն ավելին անել կարող է, թերևս անկասկած է:

Պարզապես, ավելին նշանակելու է թերևս առավել կոշտ խոսակցություն Ադրբեջանի հետ, իսկ դա էլ իր հերթին նշանակելու է Թուրքիա, ու նաև մի շարք այլ խնդիրներ, սկսած այն, որ Ադրբեջանն էլ Թուրքիայի, Իսրայելի և թերևս ԱՄՆ ու Բրիտանիայի աջակցությամբ պարզապես կխոչընդոտի Ռուսաստանի և Իրանի հաղորդակցությանը, ինչը կլինի շոշափելի հարված ռուս-իրանական դաշնակցությանը, որ ձևավորվում է այս շաբաթներին: Այլ կերպ ասած, Ռուսաստանն ավելին անել իհարկե կարող է, սակայն դրա հետևանքով կարող է կորցնել էլ ավելին: Հետևաբար, Մոսկվան ավելին կանի այն դեպքում, երբ չունենա դրանից ավելի կորցնելու բան: Կարո՞ղ է Հայաստանը ստեղծել այդպիսի վիճակ: Սա իսկապես բարդ հարց է: Թվում է, որ այն ունի պարզ պատասխան:

Ստեղծել իրավիճակ, երբ ՌԴ-ն կկորցնի Արցախում իր մանդատը: Բայց, այդ հարցում էլ բնականաբար առաջանում է հարց, թե այդ իրավիճակը ստեղծելու պարագայում որքան է երաշխավորված արդյունավետությունը, և որքան է մեծ ռիսկը, երբ դրա հետևանքով Հայաստանն ու Արցախը կարող են կորցնել ավելին: Ի վերջո, ռուսական մանդատի հարցում մեղմ ասած ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանից: Ավելին, զգալիորեն շատ բան կախված է Ադրբեջանից: Իսկ դա արդեն բավարար է հասկանալու համար խնդրի բարդության աստիճանը: Այդ պարագայում ստացվում է, որ հարցը դառնում է Երևանում ընդամենը ներքաղաքական՝ ընդդիմություն-իշխանություն փոխադարձ դիտողությունների և մեղադրանքների առարկա, որի ընթացքում հնչում են հայտարարություններ, որոնք գուցե և արտացոլում են իրերի իրական վիճակը, բայց որևէ կերպ չեն նպաստում դրանց հետևանքներով պայմանավորված խնդիրների լուծմանը, եթե ընդհանրապես թե խորհրդարանական ընդդիմությունը, թե մեծամասնությունը խորապես շահագրգռված են այդ լուծումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում