Sunday, 01 10 2023
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել

Ինչու են միավորում ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետները․ սա ԵՊՀ-ի խնդիրը չէ, այլ համակարգի

Նախօրեին ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Ռադիոֆիզիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետների միավորման ու դրա արդյունքում ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ ստեղծելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի՝ ստեղծվող ինստիտուտում գործելու է գիտահետազոտական մեկ ինստիտուտ, իսկ կրթական ծրագրերն ամբողջությամբ վերանայվելու են՝ դրանք դարձնելով առավել արդիական, ճկուն և ներկայիս ու ապագա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ լուծումներ առաջարկող:

Ֆակուլտետները միավորելու ու նոր ստորաբաժանում ստեղծելու որոշումը երկարատև քննարկումների ու բազմապիսի վերլուծությունների արդյունք է: Երկու ֆակուլտետներում այժմ գործող կրթական 8 ծրագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց միջև առկա են հստակ կապ ու համագործակցային լայն հնարավորություններ, սակայն միասնական հարթակի բացակայության պատճառով դրանք բավարար կերպով չեն օգտագործվում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կրթական ծրագրերը պետք է լինեն ճկուն և ուսանողակենտրոն, ուստի կրթական նոր ծրագրերի առարկայացանկը պետք է համապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին, իսկ դասընթացների կրեդիտները ճանաչելի լինեն արտասահմանյան բուհերի կողմից՝ հնարավորություն տալով ուսանողներին մասնակցելու շարժունության տարբեր ծրագրերի՝ առանց արհեստական խոչընդոտների:

Վերոնշյալ ֆակուլտետները չեն ողջունում այս որոշումը, գտնում են, որ նախ պետք է համալիր քննարկման այն դրվեր։

Այս առնչությամբ, կրթության մասնագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսպես, թե այնպես այդ երկուս ֆակուլտետները գործում են Երևանի պետական համալսարանի շրջանակներում, այսինքն ԵՊՀ-ի հովանու ներքո են. «Կազմակերպական կառուցվածքը մի բան է, թե ինչպես է այնտեղ կազմակերպվում կառավարումը, մեկ այլ բան է մասնագիտությունների բնույթների ընդհանրական լինել-չլինելը: Ես կարծում եմ՝ այս հարցին պատասխանելու համար պետք է հիմնավորումները նայել, ես այս պահին այդ հիմնավորումներից տեղյակ չեմ: Որոնք են եղել հիմնավորումները, ինչ արդյունք է ակնկալվում ստանալ: Ի վերջո, պետք է հասկանանք, թե այդ երկու ֆակուլտետներում ինչ խնդիրներ են եղել առանձին-առանձին: Տեսականորեն, այո, կարող է կամայական մասնագիտություններ միավորվել մեկ կազմակերպական կառուցվածքի ներքո՝ նույն ինստիտուտի շրջանակներում, ոչինչ դրան չի խանգարում: Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ գործընթացն ինչպես է կազմակերպվելու և ամենակարևոր հարցը ֆինանսավորումն է: Հիմա հետազոտությունները ֆինանսավորվելու են, թե ոչ, միջոցառումներ իրականացվելո՞ւ են, որպեսզի այդտեղ պատշաճ չափով ընդունելություն լինի: Օրինակ, ես չգիտեմ, վերջին 5 տարիներին այդ ֆակուլտետներում ինչպիսի ընդունելություն է եղել: Սրանք նրբություններ են, որոնք կարող են կամ կողմ, կամ դեմ փաստարկներ լինել: Կարծում եմ՝ պետք է էմոցիոնալ դրսևորումները փորձել հնարավորինս նվազեցնել և փաստարկներով դատել: Ոչ մի բան բացառել պետք չէ»,-ասաց Քթոյանը:

Հարցին, թե որքանով է այս որոշումը կապված դիմորդների թվի նվազման հետ և արդյոք նորից կրճատումների ականատես չենք լինի, փորձագետը պատասխանեց. «Տարիներ շարունակ որևէ մասնագիտության կամ որևէ ֆակուլտետի գծով ընդունելություն չկա կամ ուսանողը չկա, նշանակում է՝ այն կրթական ծրագրերը, որոնք նրանք իրականացնում են, պետք չի: Կամ իրենք չեն չն կարողանում, կամ այլ խնդիրներ կան այդ կրթական ծրագրերի համար պահանջարկ ձևավորելու հարցում: Շատ կրթական ծրագրեր կարող ես անել, բայց եթե չես կարողանում ուսանող հավաքել, ուրեմն խնդիր կա: Ես չեմ կարծում, որ այստեղ համալսարանի խնդիրն է, սա համակարգի խնդիրն է, երբ ունենք մի վիճակ, որ այդ մասնագիտությունները ընդհանուր առմամբ, պահանջված լինելով հանդերձ, կոնկրետ մեզ մոտ բավարար պահանջարկ չեն վայլում: Այստեղ աշխատելու տեղ կա, և եթե միավորմամբ որոշ չափով այդ խնդիրները փորձ արվի լուծել, կամ կա տեսլական, թե ինչպես դրանք լուծել, ապա ինչու ոչ: Բայց եթե զուտ մեխանիկորեն ենք նայում, որ երկու ֆակուլտետներում եթե ընդունելությունը բավարար չէ, միավորենք իրար ծախսերը նվազեցնելու համար, ապա դա էլ բավարար պայման չէ, որ այդ մասնագիտություններից գծով սրանից հետո ամեն ինչ նորմալ է լինելու կամ տարբերվելու է ընթացիկ իրավիճակից»:

Արմեն Քթոյանը համոզմունք հայտնեց, որ կրթական ծրագրերի փոփոխության անհրաժեշտություն միշտ կա. «Եթե առաջավոր բուհերին ենք նայում, այնտեղ կրթական ծրագրերը պարբերաբար վերանայվում են: Մեր կրթական ծրագրերի մասով բոլոր հիացական դիտարկումները կամ պարտության զգացողությունը, որ երմեբն մենք ունենում ենք, կապված է նրա հետ, թե մենք ինչ ունեինք ԽՍՀՄ-ի ժամանակ: Հիմա պետք է հասկանանք, թե այն կրթական ծրագրերը, մոտեցումները, որոնք այն ժամանակ արդարացված էին, որքանով են հիմա արդարացված: Այո, կրթական ծրագրերի փոփոխության տրամաբանությունը նաև այն է, որ դու ուսումնասիրում ես, թե այլ համալսարաններում նույն մասնագիտությունն ինչպես է դասավանդվում, ինչ դասընթացներ է ներառում, ինչ վերջնարդյունքներ է տալիս, ինչ պահանջ ունի գործատուն կամ պետությունը այդ մասնագիտության շրջանավարտից, և փորձում ես առավելագույնս համապատաասխանեցնել: Կրթական ծրագրերի փոփոխությունը դրական երևույթ է, որը պետք է որոշ պարբերականությամբ արվի: Ես կարող եմ ենթադրել, որ մենք շատ մասնագիտություններ ունենք, որտեղ կրթական ծրագրերի փոփոխությունը պետք է շատ ավելի շուտ արվեր: Դա համակարգային փոփոխության մի տարր կարող է հանդիսանալ: Մի դեպքում կրթական ծրագիրն է, մյուս դեպքում պահանջարկն է, որ պետք է կոնկրետ ոլորտներ ներկայացնեն: Պետության դերկատարումը կա, գիտության հետ կապի, արտադրության հետ կապի խթանման խնդիրներ կան, ուսանողների ներգրավվածությունը խթանելու խնդիր կա, երիտասարդ մասնագետներ բերելու, դասախոսական կազմը համալրելու խնդիր կա, ֆինանսավորման խնդիր կա: Եթե այդ բոլոր խնդիրները համակարգված ձևով լուծվեն, ապա կհաջողվի մասնագիտություններից գծով որակ փոխել: բայց եթե վերցվի միայն մեխանիկական ասպեկտը, ընդհանուր 8-10 քայլերից մի քանիսը հատվածային անես, բարեփոխում չի ստացվի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում