Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Բայդենը կարող է դառնալ ԱՄՆ առաջին նախագահը, ով կայցելի Նագասակի

Ճապոնիայի և ԱՄՆ-ի կառավարությունները քննարկում են Նագասակի քաղաք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցի կազմակերպման հնարավորությունը։ Դա կարող է տեղի ունենալ 2023 թ․-ին, երբ Սպիտակ տան ղեկավարն այցելի Հիրոսիմայում կայանալիք Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությանը։

Եթե դա տեղի ունենա, ապա Բայդենը կդառնա Միացյալ Նահանգների առաջին գործող ղեկավարը, ով կայցելի Նագասակի, որը 1945 թ.-ին ատոմային ռմբակոծության էր ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։ Նագասակի Բայդենի հնարավոր ուղևորության ժամանակ նրան կուղեկցի Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Կողմերն այժմ բանակցություններ են վարում այս ուղևորության շուրջ. վերջնական որոշումը կկայացվի այն բանից հետո, երբ որոշվի՝ արդյոք տեղի իշխանությունները պատրաստ են ընդունել ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակությանը։ Բացի այդ, հաշվի կառնվի տեղի բնակչության կարծիքը։

Մեծ յոթնյակի գագաթնաժողովը Հիրոսիմայում տեղի կունենա հաջորդ տարվա մայիսի 19-21-ը։

2016 թվականին, երբ Ճապոնիայում անցկացվում էր G7-ի գագաթնաժողով, Բարաք Օբաման դարձավ ԱՄՆ առաջին գործող նախագահը, ով պատմական այց կատարեց Հիրոսիմա։ Այնտեղ նա հանդիպեց միջուկային հարվածը վերապրածների ներկայացուցիչների հետ և այցելեց Խաղաղության թանգարան։

Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները իրականացվել են ԱՄՆ զինված ուժերի կողմից Երկրորդ աշխարհամարտի վերջին օրերին։ Դրանց պաշտոնական նպատակ էր հայտարարվել ճապոնական կայսրության կապիտուլյացիայի արագացումը։ Այդ գրոհները դարձան մարդկության պատմության մեջ միջուկային զենքի մարտական կիրառման միակ օրինակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում