Այսօր Բրյուսելում վերսկսվում են ուղիղ բանակցությունները Սերբիայի և նրանից անկախացած Կոսովոյի միջև, որոնք անցնում են Եվրոպական Միության միջնորդությամբ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Սա առաջին հանդիպումն է Կոսովոյի հյուսիսում ծագած բռնություններից ի վեր: Այն ժամանակ Կոսովոյի սերբերը հարձակվել էին Կոսովոյի և Սերբիայի միջև տեղակայված անցակետի վրա այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փորձել է վերահսկողություն հաստատել այդ անցակետի նկատմամբ: Զոհվել էր մեկ ոստիկան:
Այսօրվա բանակցությունների ընթաքցում հիմնական թեման լինելու են առևտրային խնդիրները, որոնք հանգեցրել են վերջին ընդվզմանը: Հիշեցնենք, որ Սերբիան չի ճանաչում իրենից անջատված Կոսովոյի անկախությունը և արգելափակում է Կոսովոյում արտադրվող ապրանքների արտահանումը:











































