Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Իրանը չի փակել Ադրբեջանից Նախիջևան տանող ճանապարհը, թեև նման խոսակցություններ եղել են

Այսօր առավոտից տեղեկատվություն էր տարածվել, թե Լաչինի միջանցքը ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո, Իրանը փակել է Ադրբեջանից իր տարածքով Նախիջևան տանող ճանապարհը:

Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզի» գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որոշ շրջանակներ նման բան են տարածել, բայց նման բան չկա. «Լաչինի միջանցքը փակելուց առաջ, երբ Ադրբեջանում հակաճառումներ ունեցան Իրանի հասցեին, հանրահավաքներ էին անում Իրանի դեմ, երբ հակաիրանական հռետորանաբանություն թափ էր հավաքել Բաքվում, Իրանում որոշ ձայներ բարձրացան տարբեր շրջանակների կողմից, ճանապարհը փակելու հնարավորության մասին ուղղակիորեն խոսվեց, բայց դա մնաց խոսքերի սահմաններում։ Ճանապարհը չի փակվել և որևէ պաշտոնական հայտարարություն այդ մասին չկա։ Ինչպես ասացի, խոսքի սահմաններում արծարծված խնդիր է, գործնական առումով նման քայլ երբևէ չի եղել, և չկա առայսօր»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ փակվի այդ ճանապարհը, Քեշիշյանն արձագանքեց. «Իրան -Ադրբեջան հարաբերությունները տարբեր հարթություններում են, միաժամանակ կան տարածաշրջանային հարցեր: Իրանը միշտ հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, անցյալ օրը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը ևս հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է, ասաց, որ Իրանը պատրաստ է վստահություն ձևավորել և համագործակցել բոլոր հարթություններում և մակարդակներում իր հարևանների հետ Պարսից ծոցի տարածաշրջանում, որպեսզի տարածաշրջանից դուրս անվտանգություն ապահովելու գաղափարը ընդմիշտ հեռացվի և կայուն անվտանգություն հաստատվի տարածաշրջանի երկրների համագործակցությամբ:

Մյուս պարագայում Բերձորի ճանապարհը փակելու հարցն է: Ցավոք, մենք Իրանի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չենք տեսել, մենք չպետք է պատկերացնենք, որ որևէ երկիր, ելնելով Հայաստանի շահերից, քայլերի կգնա, երկրները իրենց շահերից են դիտարկում հարցերը: Այ եթե Ադրբեջանը հակաիրանական քայլերի գնա, Իրանի շահերին վնաս քայլեր իրականացնի, Իրանը դիրքորոշում կունենա և համապատասխան քայլեր կիրականացնի»:

Մովսես Քեշիշյանը նկատեց, որ երեք օր առաջ Ադրբեջանում «Միասնական Ադրբեջան» ֆորումն է տեղի ունեցել, ինչը Իրանին պարտադրում են շատ կոշտ միջոցների դիմել.«Իրանը չի ների, որ իր նկատմամբ ունենան տարածքային նկրտումներ: Բայց այս հարցը պետք է անջատ դիտարկել Բերձորի միջանցքի վիճակից»,-ասաց նա:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում