Լաչինի հարցը Մոսկվա-Բաքու հարաբերությունների խնդիր է, որի պատանդ է դարձել Արցախը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով՝ Լաչինի խնդիրը նաև տարածաշրջանային է․ աշխարհաքաղաքական կշիռ ունի ռուս խաղաղապահների ներկայությունը․ «Ռուսները փորձում են հարաբերությունները չսրել կողմերի հետ․ Լաչինի խնդրի կարգավորումը կախված է ՌԴ քաղաքական ղեկավարությունից»:
Մելիքյանը կարծում է, որ Արցախի իշխանությունների գերխնդիրն է՝ թույլ չտալ Լաչինի աշխարհագրության ընդլայնում, բայց հարց է՝ ինչպես․ «Անհրաժեշտ է կատարյալ վերահսկողության տակ առնել Արցախի բոլոր հաղորդակցության ուղիները: Պետք է խիստ վերահսկողություն սահմանել ադրբեջանական տարատեսակ փոխադրամիջոցների շարժի նկատմամբ»: