
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, չի հաջողվել համոզել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ։ Այդ մասին գրում է պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):
Ըստ փորձագետների՝ այն որ Պուտինը Մինսկում հանդիպման ժամանակ, կարծես, ընդունել Է Լուկաշենկոյի թեզերը՝ չհամոզելով Բելառուսի ղեկավարին դրանք շտկել, անուղղակիորեն հաստատում է այս գնահատականը։
ISW-ի փորձագետները նախկինի պես կարծում են, որ Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին քիչ հավանական է ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հերքել էր, որ Պուտինը մտադիր է Լուկաշենկոյի հետ քննարկել Բելառուսի մասնակցությունը պատերազմին: