
Դեկտեմբերի 19-ին, ժամը 17։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 5-րդ փողոցում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է որ, հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի բնակելի տնակներից մեկում և հարակից քարաշեն շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:36-ին, մարվել՝ 20։30-ին։ Այրվել են տնակը (18 քմ) և քարաշեն շինությունում (6 քմ) գտնվող գույքը: