
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է 2022 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկը: Տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը կատարելու են ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչներն ու նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողները: Հիշեցնենք, որ վերջին տարիներին մեր երկրում քվեարկության արդյունքով ընտված 10 լավագույնները դասվում են միևնույն հարթության վրա։ Ավելի ստույգ, լրագրողները և մարզիչները այլևս չեն ընտրում տարվա լավագույն մարզիկին։ Տարիներ առաջ լավագույն մարզիկների քվեարկությունը շահարկման առարկա էր դռանում։ Տհաճ խոսակցություններից խուսափելու համար որոշում կայացվեց, որ քվեարկության արդյունքով պետք է որոշովի լավագույն տասնյակը։ Այնուամենայնիվ, վերլուծելով 2022 թվականի արդյունքները «Առաջին լրատվական»-ը կներկայացնի իր վարկածով տարվա լավագույն մարզիկն։ Անցնող տարին կարելի է հաջողված համարել հայկական սպորտի համար։ «2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ մենք ունեինք արդեն 298 մեդալ, որից՝ 103 ոսկե, 69՝ արծաթե և 126՝ բրոնզե: Այս պահի դրությամբ արդեն 300-ի սահմանագիծը հատել ենք, որովհետև այս օրերին նույնպես համապատասխան մրցաշարեր են անցկացվում: Մինչ այս ամենաբարձր արդյունքը գրանցել էինք 2019 թ.՝ մարզիկները նվաճել էին 222 մեդալ»,- դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ասել էր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ նախօերին Կոլումբիայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էին նվաճել Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը։ Ուստի մեր մարզիկների նվաճած մեդալներըն արդեն հատել են 300-ի սահմանագիծը։ 2022 թվականին մեր կարևոր նվաճումներից էր Արթուր Ալեքսանյանի ոսկե ելույթը սեպտեմբերին Բելգրադում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։ Նախորդ տարվա Օլիմպիական խաղերից հետո դադար վերցրած լեգենդար մարզիկը շարք վերադառնալով 4-րդ ոսկին նվաճեց աշխարհի առաջնություններում։ Սա փառահեղ հաջողություն է։ Լիահույս ենք, որ Ալեքսանյանը վերականգնելով արդարությունը ոսկե մեդալ կնվաճի 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղում։ 2022 թվականին Հայաստանի համար ամենամեծ նվաճումն այնուամենայնիվ Արթուր Դավթյանի ֆանտաստիկ ելույթն էր նոյեմբերին Լիվերպուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։ Դավթյանը նոր էջ բացեց հայկական մարմնամարզության պատմության մեջ։ Հենացատկ ձևում Եվրոպայի չեմպիոն, մեր մարզիկը հավաքեց 15.000 միավոր ինչը բավական բարձր արդյունք է։ Այս տարվա հունվարին ԿԳՄՍ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է. «Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»: Արթուր Դավթյանը փառահեղ ելույթով նպատակը դարձրեց իրականություն։
2022 թվականին սա Դավթյանի և ընդհանրապես հայկական մարմնամարզության միակ հաջողությունը չէ։ Ամռանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): «Մեր տղաները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»․- ասված էր Հայաստանի մարմնամարության ֆեդերացիայի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ փուլերից վերջինը տեղի էր ունեցել Բաքվում, որին մեր հավաքականը հասկանալի պատճառով չէր մասնակցել։ Մասնակցության պարագայում մերոնց արդյունքները անհավանական բարձր կլինեին։
Ի դեպ, մեր մարզիկների մեդալներն ու մրցանակները Բաքվից գնացքով ուղարկվել էին Երևան։ Ինչևէ, «Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվարկությունը տեղի կունենա վաղը։ Ստորև ներկայացնում ենք այս անվանակարգում ներկայացված բոլոր հավակնորդներին։
Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Աղանյան Արա – ծանրամարտ
Անդրեասյան Արման – ազատ ոճի ըմբշամարտ
Բազեյան Արթուր – բռնցքամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Գասպարյան Սամվել – ծանրամարտ
Գրիգորյան Արուսյակ – հրաձգություն
Գրիգորյան Դավիթ – սամբո
Գրիգորյան Վարսիկ – սամբո
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Խանջյան Արսեն – սամբո
Խաչատրյան Գոռ – հրաձգություն
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Հարությունյան Գոհար – հրաձգություն
Հարությունյան Ռաֆիկ – ծանրամարտ
Հովհաննիսյան Դավիթ – ծանրամարտ
Հովհաննիսյան Ռաֆայել – բռնցքամարտ
Հովսեփյան Անի – բռնցքամարտ
Մանուկյան Մաքսիմ – սամբո
Մարգարյան Հովհաննես – հրաձգություն
Մերդինյան Հարություն – սպորտային մարմնամարզություն
Մկրտչյան Լիլիթ – հրաձգություն
Սարգսյան Գաբրիել – շախմատ