Tuesday, 23 04 2024
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը

Բրյուսելի որոշումը Հայաստանի սահմանի վերաբերյալ. Ինչո՞ւ են «շոյում» Երևանի ականջը

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հանձնակատար Բորելը հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը որոշում է կայացրել Հայաստան գործուղել մոնիտորինգի անցումային խումբ, որը կուսումնասիրի ավելի երարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման հարցը, ինչպես հայտարարել է Բորելը: Սա իհարկե լավ տեղեկություն է, հաշվի առնելով այն, որ նույն Բորելը օրեր առաջ հայտարարեց, թե Եվրամիության արտաքին գործերի նախարարները որոշել են չերկարաձգել Հայաստանում երկու ամիս աշխատած դիտորդական առաքելության մանդատը, որի ժամկետը լրացավ դեկտեմբերի 19-ին: Այդ առաքելությունը Հայաստանում տեղակայվեց սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում: Իհարկե այդ համաձայնությունն ավելի շատ Հայաստան-Ֆրանսիա-ԵՄ տիրույթում էր, և Ադրբեջանն ըստ էության չուներ դրան առնչություն: Բայց, Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների առկայությունը կարող էր որոշակի զսպող ազդեցություն ունենալ Բաքվի համար: Հնարավոր չէ իհարկե ստույգ ասել՝ եթե անցնող երկու ամիսներին չլիներ այդ առաքելությունը, արդյո՞ք Ադրբեջանը կգնար որևէ նոր ագրեսիայի:

Բոլոր դեպքերում, ԵՄ առաքելությունը թերևս օգտակար գործոն էր և դրա շարունակությունը առնվազն վատ չէ: Եվ լավ կլինի իհարկե, եթե Եվրամիությունն անցումային խմբի աշխատանքի արդյունքում գա առավել երկարաժամկետ դիտորդական առաքելության մասին որոշման: Որոշման պարագայում սակայն կարևոր է թերևս դիտարկել հնարավոր քաղաքական ենթատեքստը: Եվրամիության հանձնակատար Բորելի ղեկավարը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լյաենը, օրեր առաջ Բուխարեստում համաձայնագիր էր կնքում Ադրբեջանից դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու վերաբերյալ, հերթական անգամ հայտարարելով, որ Բաքուն ԵՄ արժեքավոր և պատասխանատու էներգետիկ գործընկերն է: Ընդ որում, ԵՄ հանձնաժողովի նախագահը դա անում էր մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանը շրջափակել է Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանն ու մատնել հումանիտար ճգնաժամի: Բուխարեստում Ադրբեջանի հետ էներգետիկ «գրկախառնության» ֆոնին, Եվրոպայի Խորհուրդը կայացնում է որոշում, որը «կշոյի» Հայաստանի ականջը, թերևս մեղմելով այն հարցադրումները, որ հնչում էին ԵՄ ղեկավարության հանդեպ բուխարեստյան «գրկախառնությունից» հետո: Իհարկե այստեղ հարցը թերևս լոկ ականջ շոյելը չէ:

Դեկտեմբերի 7-ին պետք է տեղի ունենար Փաշինյան-Ալիև հանդիպում Բրյուսելում, ըստ այն նույն քառակողմ հանդիպման համաձայնության, որ տեղի էր ունեցել հոկտեմբերին Պրահայում: Սակայն, դեկտեմբերի 7-ից օրեր առաջ եղավ Ադրբեջանի հայտարարությունը, թե հանդիպումը չի կայանա, իսկ պատճառը Երևանն է, որը պնդում է Ֆրանսիայի մասնակցությունը, իսկ Ֆրանսիան չի կարող լինել անաչառ միջնորդ՝ ըստ Բաքվի: Երևանը պարզաբանեց, որ չկա Ֆրանսիայի մասնակցության պնդում, այլ պարզապես կա քառակողմ հադիպման պայմանավորվածություն, և, եթե հանդիպման պայմանավորվածությունը եղել է քառակողմ, ապա հանդիպումն էլ պետք է լինի քառակողմ: Հատկանշական է, որ Փարիզն ու Բրյուսելը կարծես թե աշխույժ արձագանք չտվեցին այդ իրավիճակին, տպավորություն ստեղծելով, որ՝ կամ ամենևին դեմ չեն հանդիպման չկայանալուն, կամ կա ոչ թե Երևանի ու Բաքվի, այլ Փարիզի ու Բրյուսելի խնդիր: Եվ այդ առումով էր նաև հատկանշական, որ Ֆրանսիան արտահայտվել էր ԵՄ դիտորդական առաքելության մանդատը երկարաձգելու որոշման օգտին, իսկ դրանից մեկ-երկու օր անց Բրյուսելը հայտարարեց, որ կայացրել են մանդատը չերկարաձգելու որոշում, այդպիսով փաստորեն կամա, թե ակամա հակադրվելով նաև Ֆրանսիային: Այժմ, երբ խոսվում է անցումային աշխատանքային առաքելության մասին, որի աշխատանքի արդյունքում կքննարկվի ավելի երկարաժամկետ դիտորդական առաքելության մասին նոր որոշման հարցը, հնարավոր է այդ «անցումային» ռեժիմը լինելու է Փարիզի, Բրյուսելի, Երևանի ու Բաքվի միջև քննարկումների «ելակետերից» մեկը՝  այսպես ասած բրյուսելյան գործընթացի հեռանկարի համար, և հնարավոր է, որ նաև այդ հարցում Հայաստանի «բարյացկամության» համար արվում է ականջ շոյող» այդ քայլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում