
Ռուսաստանը մի քանի անգամ ավելացրել է «Իսկանդեր» հրթիռների արտադրությունը։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է «Ռոստեխի» փոխտնօրեն Վլադիմիր Արտյակովը։
«Այն բավականին արդյունավետ է, աշխատում է շատ ներդաշնակ, ճշգրիտ և հուսալի։ Արձակման կայանքների և զինամթերքի արտադրման քանակը մի քանի անգամ ավելացել է»,- ասել է Արտյակովը։
Նա հավելել է, որ ընթացիկ տարում տասնյակ անգամ ավելացել են տանկերի որոշ մոդելների արտադրության ծավալները, տասնյակ ու հարյուրավոր անգամներ՝ զինամթերքի ու արկերի։