Այն, ինչ տեղի է ունեցել, եղել է Ադրբեջանի իշխանությունների ուղիղ թելադրանքով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:
Ըստ Միրզոյանի` թեզը, որ Լաչինի միջանցքը փակվել է ռուս-ադրբեջանական համաձայնությամբ` ադրբեջանական է. «Ռուս խաղաղապահների գործունեությունը կարող ենք քննադատել, բայց պետք է հաշվի առնել, որ նրանք ունեն այդքան լիազորություն:Պետական այրերի ուղիղ պարտականությունն էր մշակել հնարավոր արձագանքման սցենարներ»:
Միրզոյանը կարծում է, որ պետք է հասկանալ ինչպիսի Հայաստանն ենք ուզում, որի պատասխանը չունենք. «Խաղաղության օրակարգին չեմ հավատում, իրականությունը լրիվ այլ է: Լաչինի միջանցքը փակվել է մի քանի նպատակներով: Ադրբեջանը ճնշում է բանեցնում հայկական կողմերի վրա: Ադրբեջանի նպատակն է կոտրել արցախցիների կամքը, ստիպի Երևանին գնալ զիջումների»: