Thursday, 08 06 2023
20:00
Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած պայթյունից
19:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023

Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է. Ռուբեն Վարդանյանը հանդիպում է ունեցել Ասկերանում

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարունակել է հանդիպումների շարքը շրջաններում: Դեկտեմբերի 19-ին նրանք հանդիպում են ունեցել Ասկերան քաղաքում:

Ինչպես տեղեկացրին Արցախի պետնախարարի աշխատակազմից, Վարդանյանն ու խմբակցությունների ղեկավարները լսել են ասկերանցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են Արցախի անվտանգությանը, ադրբեջանական շրջափակման պայմաններում իրենց կենսակերպը կազմակերպելուն, միասնականության ու համախմբման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արդարության ու թափանցիկության սկզբունքների կարևորությանը:

Պետնախարարը նշել է, որ արդարությունն ու թափանցիկությունները հենց այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է կառավարությունը: «Մենք խաղի կանոններ ենք սահմանել, որոնք նույնն են բոլորի համար՝ անկախ նրանից պաշտոնյա՞ են, ունևո՞ր են, կռվե՞լ են հայրենիքի համար, թե՞ սովորական քաղաքացիներ են: Նրանք, ովքեր հայրենիքին ծառայություններ են մատուցել, իհարկե, պետք է հարգանքի արժանանան: Բայց օրենքը գործում է բոլորի համար: Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իսկապես զգան, որ բոլորս միասին ենք և բոլորս պետք է հավասար պայմաններում լինենք»,-ընդգծել է պետնախարարը:

Հարց է հնչել նաև մայր Հայաստանի կողմից Արցախի ճակատագրի նկատմամբ ոչ բավարար ուշադրության ու անտարբերության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:

Ռուբեն Վարդանյանը անտարբերությունը համարել է ամենավտանգավոր երևույթը, իսկ Արցախը հայկական պահելը՝ ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը լինի անկախ, հայկական, և մենք ունենանք անվտանգ ապագա։ Այն, ինչ հնարավոր է անել այդ նպատակին հասնելու համար՝ անելու ենք։ Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը։ Դրա համար մենք աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ։ Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցներն ու գործիքները»:

Հանդիպման մասնակից ասկերանցիները նույնպես վստահեցրել են, որ իրենք միասնական են և պատրաստ են առանց խուճապի, առանց դժվարությունների առջև ընկրկելու պայքարել հանուն Արցախում ապրելու իրենց կենսական իրավունքի: Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում