Saturday, 10 06 2023
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
15:30
Եղանակը աշխարհում – Հունիս 11, 2023

Իրանի բազմիմաստ արձագանքը Լաչինի միջանցքի խնդրին

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

«Մենք ընդգծում ենք Կովկասյան տարածաշրջանում ներկայիս աշխարհաքաղաքական գծերի պահպանման անհրաժեշտությունը։ Անվտանգությունը փոխադարձ խնդիր է։ Անվտանգությունն ապահովվում է, երբ ապահովված է յուրաքանչյուր մարդու անվտանգությունը», հայտարարել  է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Աբդոլահիանը, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությանն ու ճանապարհի արգելափակմանը: Իրանն այդ թեմային բարձր մակարդակով անդրադառնում է կարծես թե բավականին ուշացումով: Համենայն դեպս, եղած միջազգային արձագանքների շարքում Իրանի ձայնը կարծես թե շատ ցածր էր, կամ ընդհանրապես չկար: Միեւնույն ժամանակ, երբ այն հնչում է արտաքին գործերի նախարարի մակարդակով, ձեւակերպումների առումով բավականին բազմիմաստ է, ի տարբերութուն մինչ այժմ եղած միջազգային հայտարարությունների:

Մասնավորապես, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսում է այն մասին, որ «ընդգծում» են աշխարհաքաղաքական գծերի  պահպանման անհրաժեշտությունը: Ընդ որում, ուշադրության արժանացնենք հանգամանքը, որ Թեհրանը գոնե առայժմ եւ այս խնդրով խոսում է ոչ թե սահմանների, այլ «աշխարհաքաղաքական գծերի» պահպանման մասին: Թեհրանի արձագանքը կարծես թե պարունակում է ակնարկ, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողը «հղի» է ստատուս-քվոյի փոփոխությամբ, որն Իրանի համար ընդունելի չէ: Ինչ կարող է նշանակել դա, այդքան էլ պարզ չէ, եթե իհարկե Թեհրանը երբեւէ խոսում է բավականաչափ պարզ, բայց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակն իր բնույթով այնպիսին է, որ որեւէ հանգուցալուծման պարագայում ստատուս-քվոյի որեւիցէ փոփոխություն թվում է անխուսափելի, դիտարկել եմ օրեր առաջ հրապարակված մեկնաբանությունում:

Հուսեյն Աբդոլահիանի հայտարարությունը թերեւս հաստատում է այն, որ դա իսկապես հանգուցալուծման այն գինն է, որ դրված է սեղանին: Ընդ որում, գուցե առանձին ուշադրության է արժանի այն, որ Թեհրանն այդ նշանակալի մակարդակում իրավիճակին անդրադառնում է գրեթե մեկ շաբաթ անց, եւ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Մեծբրիտանիայի գաղտնի հետախուզության ղեկավարի Հայաստան կատարած այցի եւ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում