Saturday, 30 09 2023
Ոչինչ էլ չի ավարտվել, իրական պայքարը դեռ առջևում է․ թուրքերը միջանցք են ուզում
Ֆրանսիան՝ Իրանին Արևմուտքի հետ կապող օղակ. Թեհրանը դեմ չի լինի Սյունիքում հյուպատոսության բացմանը
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը

Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մեջ ճաք է տվել, պայթում է

Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, որ պետք է «ռմբակոծել ողջ էներգահամակարգը, նավթային համակարգը, և Ադրբեջանը կմնա առանց նավթի, առանց էլէներգիայի։ Կկարողանա՞ այդ պայմաններում երկար ժամանակ պատերազմել Հայաստանի դեմ»։ Ալեքսանդրովը Բաքվին մեղադրել էր «Ղարաբաղում ռուս խաղաղապահներին սադրելու» համար։

Ուշագրավ է ՄԳԻՄՕ-ի՝ Ալեքսանդրովին աշխատանքից ազատելու հիմնավորումը։ Դրանում ասվում է, որ «Ալեքսանդրովն արել է հայտարարություններ, որոնք վնասակար էին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերություններին, կոպտորեն խեղաթյուրել են բարեկամ պետության նկատմամբ ռուսական քաղաքականության նպատակներն ու խնդիրները։ Ալեքսանդրովի հայտարարությունների անհիմն ագրեսիվությունն ու աղաղակող ոչ պրոֆեսիոնալիզմը առաջացրել են արտաքին քաղաքական հանրության ծայրահեղ բացասական արձագանքը և ՄԳԻՄՕ-ի թիմի վրդովմունքը։ Համալսարանի իմիջն ու շահերը լրջորեն տուժել են: Ելնելով ՄԳԻՄՕ-ի աշխատակցի կարգավիճակին Ալեքսանդրովի գործողությունների անհամատեղելիությունից, ինչպես նաև Ալեքսանդրովի կողմից ծառայողական պարտականությունների անփութության հաստատված փաստերից, ռեկտորը հրամանագիր է ստորագրել Ալեքսանդրովի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու և նրան համալսարանից հեռացնելու մասին»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին նկատեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ մշտապես «զիգզագներով» է  քաղաքականություն վարել, սա էլ դրա դրսևորումներից մեկն է. «Երբ տեսել են, որ այնտեղ հավասարակշռությունը շատ է խախտվում, շուռ են եկել այս կողմ և հակառակը։ Իրենք Ադրբեջանին դարձրեցին մոնստր, Ադրբեջանը ոչ այդ ուժն ունի, ոչ էլ բանակն ու դուխը։ Հիմա ենթադրում եմ, որ ռուսների  մեջ կա «հայամետ» այն շերտը, որը հասկանում է, որ Հայաստանի համար առաջացած այս վիճակը ուղիղ սպառնալիք է Ռուսաստանին, նշանակում է Ռուսաստանի չքվելը դեպի Սիբիր։ Դրանք այն մարդիկ են, որոնք չեն ցանկանում, որ Ռուսասատնը գնա այստեղից, հետևաբար պետք է հայկական լարը մի քիչ լարեն»,-ասաց նա։

Շիրինյանը նկատեց.«Պուտլերի քաղաքականությունը Թուրքիայի «տակ մնալն է»՝ հանուն իրենց, ուստի վերնախավն արագ միջոցներ է ձեռք առել։ Բայց ես բացառում եմ, որ Ռուսաստանն առանց Հայաստանի կարողանա Կովկասում մնալ, դա բացառված էԼ։ Ինքը մնում է հայ ժողովրդի արյան հաշվին՝ թուրքի հետ բազար անելով։ Դա սիմպտոմ է։Ես կարծում եմ, որ դա մեր անկախության ու Հայաստանի անկախության ամրապնդման քաղաքականությունից մեզ ոչ մի ձևով չպետք է դուրս կբերի»։

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ ՄԳԻՄՕ-ն ևս հակահայկական, Մոսկվայի գաղտնի ծառայության որջ է՝ ՌԴ ԱԳՆ-ին կից. «Հայաստանն անկախանում է, դրա համար էլ Պուտինն ամեն տեսակի ստորություն արեց Հայաստանի հանդեպ։ Մեկ Ուկրաինան է ցրտահարում, մեկ էլ Արցախը։Ես զարմանում եմ, որ գնում են ՄԱԿ-ի դիմաց բողոք հայտնում։ Ռուսաստանը ճանապարհը փակել է, ՄԱԿ-ի՞ն են բողոքում: Այն ամենն, ինչ իրենք պլանավորել էին Ուկրաինայում՝ չստացվեց, հրթիռներով էին խփում՝ չստացվեց, Կիևը երեք օրում գրավում էին՝ չստացվեց։ Պարզ է, որ այնտեղ ձախողվել են, և բնական է, որ այնտեղ կան մարդիկ, որ հասկանում են, որ Հայաստանի դեմ սխալ քաղաքականություն են վարում։ Բայց սա մեզ չպետք է շփոթեցնի»,-ասաց Շիրինյանը։

Քաղաքագետը նշեց՝ մինչ այս պահը Ռուսաստանը չէր վախենում հակահայկական քաղաքականություն վարել, բայց հիմա հայտնվել են մարդիկ, որոնք գլխի են ընկնում, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ. «Ադրբեջանը ստեղծել է բոլշևիկյան Ռուսաստանը՝ որպես գործիք։ Այդ պետությունն իրենք են ստեղծել՝ Իրանի, Հայաստանի, վաղն էլ Միջին Ասիայի վրա հարձակվելու համար։Ադրբեջանցի տերմինը հնարել են ռուսները, դա իրենց հոգեզավակն է։ Ռուսաստանն ընկալվում է որպես քրիստոնեական մշակույթ ունեցող պետություն, բայց այդպիսին չէ, մոնղոլ-թաթարական միջուկով է։ Այս պարագայում Ադրբեջանն էլ իրենց օրգանական շարունակությունն է ու կույրաղիքը։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների մեջ ճաք է տվել, պայթում է։ Սա հիվանդության առաջին սիմպտոմն է»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեմ  չխոսելու հրաման կա.«ԿԳԲ-իշնիկների պետություն էմ, ինչի՞ վրա եք զարմանում։ Հայաստանում էլ ֆավորիտ են փոխել՝ Ռուբեն Վարդանյանին բերելով։ Բայց դա կապ չունի՝ Հայաստանն ամրապնդվում է։ Ամենակարևորը՝ ՀՀ իշխանությունները դիվանագիտորեն բարձր վարպետությամբ քաղաքականություն են վարում։ Որակն այս երկու տարիների ընթացքում բարձրացել է»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում