Լաչինի հարցում գնալ զիջումների, նշանակում է Հայաստանը գցել այն նույն վիճակում, որում գտնվում է Արցախը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով` Ադրբեջանը գնում է իր գծած սցենարով և դրա մասին զգուշացրել էր Հայաստանին. «Արցախի կարգավիճակի հարցում կա որոշակի փոխըմբռնում Երևանի ու Բաքվի միջև: Պետք է անել այնպիսի քայլեր, որը թշնամին մեզնից չի սպասում: Սա փակուղի է, սրանից ելքը պետք է լինի ոչ օրդինար»: