Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրին, որն այցելել է Հայաստան: Այս այցի վերաբերյալ սկսեցին շրջանառվել ամենատարբեր վարկածներ, հավանականից մինչև ամենաերևակայական ու անհավանական: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ:
Փորձագետը չի կարծում, որ բրիտանական հետախուզության ղեկավարի կապված է Կաշենի հանքի հետ․ « Բրիտանական հետախուզության պետի այցը ավելի շատ ռեգիոնալ էր․ հանքի շուրջ շահարկումները տեղին չեն: MI6-ի ղեկավարի այցը Հայաստան պետք է դիտարկել ոչ թե փոքր, այլ մեծ պրոցեսների մեջ»: