Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Հայաստանի ու Արցախի համար կարևոր շրջափուլ է. ԱՄՆ նոր դեսպանի առաջ ծանր խնդիրներ են՝ մեծ ակնկալիքներով

 «Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

Տիկին Վարդանյան, ԱՄՆ Սենատը Քրիստինա Քվինին հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս նշանակման հետ կապված, ի՞նչ հիմնական ակնկալիքներ կան։

-Նախևառաջ շնորհավորում ենք դեսպան Քվինին այս հաստատման հետ կապված  և նրան սպասում ենք Հայաստանում։ Ակնկալիքները կարծես թե նույնն են, ինչ մնացած դեսպանների պարագայում։ Ցանկանում ենք, որ դեսպանն ակտիվորեն աշխատի հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի հետ, որպեսզի մենք ապրենք անվտանգ ու ապահով երկրում։ Եվ երբ ասում եմ մենք՝ նկատի ունեմ թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը, որն այս օրերին ծանրագույն իրավիճակի մեջ է։Շատ ցանկալի կլինի, որ նոր դեսպանն ի կատար ածի բոլոր կիսատ մնացած ծրագրերը, նոր խթան հաղորդի երկկողմ հարաբերություններում, նպաստի այն բոլոր նախագծերի իրականացմանը, որը կբերի ժողովրդավարության ու տնտեսության զարգացմանը։

Դեսպանը պաշտոնավարել է Ուկրաինայում, կարծում եք սա հատուկ նշանակության հանգամա՞նք է։ Այսինքն՝ ԱՄՆ-ն սրանով հատուկ վերաբերո՞ւնք է ցույց տալիս։

-Չեմ կարծում։ Ինչպես գիտեք՝ բոլոր դեսպանները, Պետդեպարտամենտի բոլոր աշխատակիցները՝ կախված իրենց պաշտոնից, երկու-երեք տարի աշխատում են մի երկրում, հետո տեղափոխվում այլ երկիր։ Հնարավոր է՝ եվրոպական մի երկրից տեղափոխվեն այլ երկիր, հնարավոր է Եվրոպայից՝ Աֆրիկա և հակառակը։ Ուստի ես չէի շեշտի այն հանգամանքը, որ նա Ուկրաինայում է դեսպան եղել, բայց այն հասկացողությունը, որ նա քաղել է Ուկրաինայում՝ իհարկե հետագա ծառայության համար կարևոր է։

Կարծում եք դեսպանի անձից շա՞տ բան է կախված։

-Իհարկե, բայց ցանկացած դեսպան  պետք է իր աշխատանքը կատարի, զուգահեռ՝ մենք էլ պետք է շարունակենք մերն անել։ Այսինքն՝ մերոնք ԱՄՆ-ում շարունակեն աշխատել Պետդեպի հետ, մեր գրասենյակն էլ  այստեղ՝ դեսպանատան հետ։ Ամեն անգամ, երբ մեր ղեկավարությունը գալիս է Հայաստան, մենք պարտադիր հանդիպում ենք ունենում դեսպանի կամ դեսպանատան այլ աշխատակցիների հետ։

Ամեն դեպքում դեսպաններն էլ տարբեր են լինում՝ ակտիվ, պասիվ, հայամետ և հակառակը։

-Իհարկե մարդկանցից շատ բան է կախված,  բայց ես կարծում եմ, որ մենք բոլորս պետք է միշտ ավելիին ձգտենք ու փորձենք ավելի շատ աշխատել։ Ես, դուք, դեսպանը՝ ամեն մեկս մեր տեղում պետք է ավելին անենք։ Եվ առհասարակ եթե մենք միասնական աշխատենք՝  ավելի շատ բաների կարող ենք հասնել։ Երբ մարդու հետ խոսում ես, հանդիպում՝ նոր միտք կարող է առաջանալ, որը միասին քննարկելով կարող ենք իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի ու Արցախի։ Եվ խոսքս միայն մեր մասին չէ, այսինքն՝ միայն դեսպանատանն  ու մեր կազմակերպությանը չի վերաբերում։

-Կմտաբերեք Հայաստանում ԱՄՆ նախկին մի դեսպանի, որի գործունեությունը տարբերվել է։ Անշուշտ բոլոր դեսպաններն էլ իրենց չափով կարևոր աշխատանք են իրականացրել, բայց բոլորը չէ, որ նույն հարթության վրա են եղել։

-Իհարկե նույն հարթության վրա չեն եղել, որովհետև տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ  են եղել Հայաստանում։ Բայց այն հարցերը, որ մեկի կամ մյուսի առաջ դրված են եղել, յուրաքանչյուրը հենց այդ պրիզմայով կարևոր աշխատանք է իրականացրել։ Դա կարող էր լինել անվտանգության  կամ տնտեսության ոլորտ։ Դեսպանները լավ են ծառայել, մեկը կարող է ավելի ակտիվ, երևացող է եղել, մյուսն ավելի պասիվ։ Բոլորս կհիշենք Էվանսին, որը սկսեց բարձրաձայնել հայոց ցեղասպանության  ճանաչման խնդիրը։ Այն ժամանակ ԱՄՆ քաղաքականությունն այնպիսին էր, որ այդ հարցն օրակարգում չկար, բայց դեսպանն այդ մասին բարձրաձայնում էր։

Հիմա էլ շատ կարևոր շրջափուլ է Հայաստանի ու Արցախի համար։ Իհարկե 90-ականներին  մեծ խնդիրներ կային Ադրբեջանի հետ, բայց այսօր էլ սպառնալիքները վերացված չեն, արցախահայությունն ունի անվտանգության, ապահով ապրելու խնդիր։ Մարդիկ ապրում են՝ առանց իմանալու, թե այսօր կամ վաղը ինչ կարող է լինել։ Գազամատակարարումը  վերականգնվեց , բայց չգիտենք վաղը՝ ինչ կլինի, ճանապարհը կբացվի՞, բացվելուց հետո նորից կփակվի՞, թե՞ ոչ։  Մեր խնդիրն է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, Պետդեպի ներկայացուցիչներին հասկացնել, որ գազը, լույսը, ջուրը կտրելը մեծ սպառնալիք է առանց այն էլ անվտանգության խնդիր ունեցող ժողովրդի համար։  Տարիներ առաջ ասում էին՝ Արցախում մարդ չկա, որ պատերազմի պայմաններում չի ապրել, այսօր էլ այդ իրավիճակը շարունակվում է։ Զինադադար չի նշանակում խաղաղություն։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում