Ազգային մտածողության հարց է, երբ ողբն ու սուգը դառնում է ազգային արժեք, իսկ զինվորական գերեզմանատունը՝ թատերաբեմ․ դժվար ենք ուրախանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տիկնիկային թատրոնի Գեղավերստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Բաբայանի խոսքով՝ մենք այնքան ենք ֆետիշացրել մեր ցեղասպանությունն ու պարտությունը, որ չկարողացանք ընկալել մեր հաղթանակը․ «Մենք սիրում ենք սգալ, «հայի բախտ», «հայի ողբ» մթնոլորտում լավ ենք զգում, պետք է կամք դրսևորել»: