
Անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար հարկավոր է վճռական քայլեր ձեռնարկել, հայտնել է Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը ,Funkeե մեդիա խմբում հրապարակված հարցազրույցում:
Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Վեբերը հնարավոր է համարում արգելափակոցների կառուցումը Եվրամիության սահմաններին՝ նոր միգրացիոն ճգնաժամը կանխելու նպատակով: «Եվրամիության պետությունները կբախվեն միգրացիոն նոր ճգնաժամի, եթե այժմ չգործեն: Այս վիթխարի խնդրին վերջապես պետք է վերաբերվել լրջորեն», – ասել է Վեբերը: Սա, նրա խոսքով, ներառում է արտաքին սահմաններին վերահսկողության արագ աճ՝ «լինի դա ծովում թե ցամաքում:
«Անհրաժեշտության դեպքում նաև հարկավոր է կառուցել արգելապատնեշներ, օրինակ՝ ԵՄ հարավ-արևելքում, որպեսզի հնարավոր լինի անարգել վերահսկել ժամանող միգրանտներին»,- ընդգծել Է քաղաքական գործիչը։ Դրա համար, ինչպես կարծում Է Վեբերը, Եվրամիությունը պետք է հավանություն տա այս սահմանային կառույցների ֆինանսավորմանը։ Միևնույն ժամանակ, ԵԺԿ ղեկավարի կարծիքով, պետք է ուժեղացնել մաքսանենգների դեմ պայքարը։ Այս տարվա առաջին 11 ամիսներին ԵՄ Frontex սահմանային վերահսկողության գործակալությունն արձանագրել է ԵՄ տարածք անօրինական մուտքի շուրջ 308 հազար փորձ։ Frontex-ը հայտարարել Է, որ դա 68%-ով ավելի Է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: