ՔԺԿ անդամ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ Լաչինի միջանցքի հարցում արագ ելք չի լինելու․ «Սա երկար շնչառության, նյարդերի պայքար է, պետք է դիմանանք: Այս իրավիճակի արագ լուծումը ռազմական բախումն է, բայց ունե՞նք ռեսուրս»:
Ըստ Սուքիասյանի՝Ադրբեջանը ներշնչված է ռուսական քաղաքականությամբ, փորձում է Հայաստանում էլ բորբոքել կրքեր․ «Ռուսաստանը Ադրբեջանի հետ Հայաստանի ներքին թշնամուն պետությունը ներսից ցնծելու բավարար պատրվակ է տվել:ՌԴ-ն շարունակում է կոնֆլիկտի բացիլները օգտագործել: Մեր ժողովուրդը թող հույս չունենա, որ սա արագ լուծվող հարց է: Մենք պետք է կարողանանք Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կոնֆլիկտ սրել»: